Ներքին 1 տարի առաջ - 18:38 10-03-2025

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել են Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունը: Այսօր «դատական 13-րդ նիստում» հարցաքննվել են ԼՂՀ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Թեման եղել է Ղարաբաղյան շարժումը:

Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Բակո Սահակյանը խոսել է Ղարաբաղյան շարժման սկզբում Հայաստանից և խորհրդային զորամասերից ԼՂ-ին զենք մատակարարելու մասին։

«Դա հեքիաթ է». Արկադի Ղուկասյանին են վերագրում այս պատասխանը դատախազի այն հարցին, թե «համաձա՞յն եք Միացյալ Հայաստանի գաղափարախոսության հետ։ Իբր Ղուկասյանը հայտարարել է, թե 1992 թվականին Արցախում 30 հազարից քիչ հայ է ապրել, որոնց մի մասն այնուհետ տեղափոխվել է Հայաստան և Ռուսաստան։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին