Ներքին 1 տարի առաջ - 09:30 09-03-2025

ՀՀԿ-ն Սարիկ Մինասյանին «պատին է դեմ տվել»

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է` իր հարցազրույցներում հայտարարություններ է անում, որոնք հակասում են իր անցած ճանապարհին։

Սարիկ Մինասյանը քննադատում է մի քաղաքական ուժի, որի շարքերում իր ընկերներն են, բացի այդ իր և իր քաղաքական թիմի կողմից քննադատված Սերժ Սարգսյանի ՀՀԿ կուսակցության համար 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց ինքն է ձայներ հավաքել։

Միայն այդ ծառայությունը մատուցելով չէ, որ ավարտվել է Սարիկ Մինասյանի և ՀՀԿ-ի կապը։ Ամիսներ առաջ Oragir.Newsգրել էր, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը հասցրել է մի քանի կուսակցություններ փոխել` ԲՀԿ-ից ՀՀԿ, ԼՀԿ, ապա ՔՊ։

Սարիկ Մինասյանի հարցազրույցներից հետո Գյումրիի ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը aravot.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ, կուսակցությունից հեռացվել է։

Արտյոմ Ղուկասյանի հայտարարությունից հետո ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հանրապետական կուսակցությունը, լավ հասկանալով, որ որպես կուսակցություն ի զորու է միայն սևացնել այս կամ այն մարդուն՝ ՀՀԿ-ականի պիտակը նրան կպցնելով, փորձում է դա անել իմ նկատմամբ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել Հանրապետական կուսակցության անդամ։ Այն, որ ժամանակին հանրապետականները կուսակցական շեֆերի աչքին բարձրանալու համար քիչ էր մնում մանկապարտեզի երեխաների անունները ցուցակով տանեին ու ներկայացնեին որպես նոր կուսակցականներ դա գիտեի, բայց որ մի օր ինքս պիտի դառնայի նման խարդավանքի զոհ, չէի կարող պատկերացնել»։

Սարիկ Մինասյանի գրառումից հետո Գյումրիի ՀՀԿ կառույցը հրապարակել է փաստաթղթեր, 2017 թվականի հունիսի 12-ի դիմումն է՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին, մյուսը՝ անձնական թերթիկը։ Ներկայացնում ենք այդ փաստաթղթերը։





Սարիկ Մինասյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերին, գրել է. «Հանրապետական կուսակցությունը նոր կարգախոս ունի,- «Կանգ մի´ առ, խայտառակվի´ր մինչև վերջ»։ Ակնհայտորեն իրենց առաջադրած երկու կամ ավել թեկնածուներին սատարելու նպատակով Հանրապետական կուսակցությունն արդեն մի քանի օր է, ինչ փորձում է բոլորին՝ այդ թվում և ինձ, համոզել, թե ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ։

Այդ էժան հերյուրանքը ես բնականաբար հերքեցի և ահա հանրապետականները, իրենց ողորմելի սուտը ճիշտ դարձնելու համար, հրապարակել են իբրև թե իմ կողմից գրված ՀՀԿ-ին անդամակցելու դիմում։ Բան այնն է սակայն, որ ամեն ինչում կեղծիքով առաջնորդվող կուսակցությունն այստեղ ևս իրեն չի դավաճանում։

Ընդամենը խնդրում եմ նայել իմ ստորագրությանը (անձնագրումս) և կեղծվածին (կեղծ դիմումում)։ Բնականաբար սա այսպես թողնել չեմ պատրաստվում և դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքում և ներողություն՝ զրպարտության համար։ Մնում է միայն հանրապետականներն ասեն, թե կոնկրետ ո՞ր անբարոյականի ձեռամբ է այս կեղծիքն իրականացվել»:

Սարիկ Մինասյանն էլ իր հերթին հրապարակել է իր ստորագրությունը և նշել, որ ՀՀԿ-ի ներկայացված փաստաթղթերում առկա ստորագրությունը կեղծ է։


Գյումրիի ՀՀԿ խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանն էլ անդրադառնալով Սարիկ Մինասյանի հերքումներին` առաջարկել է, որ դիմի դատարան, որովհետև ողջ ու առողջ է Մինասյանից դիմում ստացած մարդը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»