Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:45 07-03-2025

Ռուբեն Վարդանյանի հուսադրող ուղերձը և ներողությունը, ընդդիմադիրների չդադարող գզվռտոցը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 7-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Արցախի Հանրապետության նախկին պետանախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Նա մասնավորապես խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ «Լյոխ լավ ա լինելու, բոլորի հետ միասին մենք ամեն ինչ հաղթահարելու ենք»,- նշել է Վարդանյանը՝ ասելով՝ պատրաստ է գնալ մինչև վերջ: Վարդանյանը շեշտել է, որ իրեն 1987-ից սկսած իրադարձությունների մեղադրանքներ են վերագրվում, պատրաստ է կրել ամենածանր պատիժը, բայց պատրանք է որակել կարծիքը, որ դրանից հետո խաղաղություն է հաստատվելու: «Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի», - նշել է նա:

Ուշագրավ է, որ Բաքվի բանտում գտնվող և այնտեղ ֆիզիկական բռնության ենթարկվող Ռուբեն Վարդանյանն Արցախի մասին խոսելիս բացառապես Արցախ տեղանունն է օգտագործել՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, ովքեր չեն արտաբերում այն, իսկ եթե դա անում են, շտապում են մի քանի անգամ ներողություն խնդրել։ «Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»,- ասել է Վարդանյանը, ով 18-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։

Արդեն մի քանի օր է փոխհրաձգություններ են տեղի ունենում երկրորդ և երրորդ նախագահների թիմակիցների միջև։ Նախկին նախագահների թիմակիցները հրապարակային առճակատմամբ հարցեր են պարզում, գլխավորը՝ ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, ինչպե՞ս ընդվզող մի խումբը վերածվեց լայն զանգվածի, ի՞նչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իր խոստումը կատարեր ու 2018-ին երրորդ անգամ չառաջադրվեր: ««Սերժն է բերել Նիկոլին» հեքիաթային ու շինծու թեզն արդեն ակնհայտ է դառնում, որ ստեղծվել ու ծիրաժավորվել է համապատասխան գրասենյակից», - այսօր հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով երկորրդ նախագահի գրասենյակը: Նախօրեին էլ երկորդ նախագահի թիմակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր հայտարարել՝ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ «Այո, ուզենք թե չուզենք, հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն: Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ի՞նչ էր լինելու։ Երեկ էլ արդարացման նոր թեզ՝ իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով: Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում»,- նկատել է ընդդիմադիր պատգամավորը։

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են: «Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու: Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»: Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»