Արտաքին 1 տարի առաջ - 19:40 07-03-2025

ԱՄՆ-ն Իսրայելի և Թուրքիայի հետ զորավարժություններ է անցկացրել

Մինչ Թուրքիա-Իսրայել հարաբերությունները Մերձավոր Արևելքի զարգացումների պատճառով լարված շրջափուլում են, ԱՄՆ-ն երկու պետությունների հետ առանձին-առանձին զորավարժություններ է անցկացնում։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հայտնի է դարձել, որ մարտի 5-ին ԱՄՆ-ն Թուրքիայի հետ ռազմաօդային զորավարժություն է անցկացրել, որում ներգրավված են եղել «F-16» և Մեծ Բրիտանիայի ռազմաբազայից Թուրքիա ուղարկված ամերիկյան միջմայրցամաքային «B-52H Stratofortress» կործանիչներ:

Նշվում է, որ մարտի 6-ին նմանատիպ զորավարժություն ԱՄՆ-ն անցկացրել է նաև Իսրայելի հետ, որում էլ ներգրավված են եղել թե՛ «F-15», թե՛ «F-35» և թե՛ «B-52H Stratofortress» կործանիչներ:

Թուրքական մամուլում ընդգծվում է, որ Իսրայելի և Թուրքիայի հետ ԱՄՆ-ի համաժամանկյա զորավարժությունների իրականացումը ոչ այլ ինչ է, քան Իրանին հասցեագրված ուժի ցուցադրում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում