Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:16 03-03-2025

Բարսելոնայի ակադեմիա պետք է բացվեր Հայաստանում, մնացել էր միայն ստորագրման օրը հստակեցվեր

Ալֆրեդ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարծում եմ եկելա պահը, որ ես որոշ փակագծեր բացեմ էս ամենի վերաբերյալ: Վստահ եմ արդեն բոլորդ էլ գիտեք, որ Բարսելնոնան ֆուտբոլային ակադեմիա է բացելու մեր հարևան երկրում, բայց էս պատմության մեդալի ընդամենը հակառակ կողմն է:

Իսկ մեդալի դիմային հատվածում հետևյալ պատմությունն էր՝ Բարսելոնայի ակադեմիա պետք է բացվեր Հայաստանում: Ես տարուց ավել ղեկավարել եմ էս ամբողջ պրոցեսը, որի արդյունքում հասել էինք 2 կողմի իրավաբանների կողմից ստուգված 134 էջանոց մի պայմանագրի, ըստ որի դա պետք է դառնար իրականություն: Պայմանագրում ունեինք հատուկ կետ ըստ որի հաջորդող 40 տարում մեր հարևան երկրներից ոչ մեկը չէր կարող Բարսելոնայի ակադեմիա բացել, քանի որ իրավունքները պատկանելու էին մեզ:

Պրոյեկտի ամբասադոր էինք ընտրել Ռոնալդինյոին, ով իր ինստագրամյան էջում ռիլ պետք է դներ, որտեղ նա դուդուկով մի քանի վայրկյան ՛՛նվագում է՛՛ երազ իմ երկիր երաժշտությունը, որից հետո հայտարարում էս ամենի մասին:

Պայմանագրի մեջ կար նաև կետ, որ հաջորդող 10 տարվա ընթացքում 3 ընկերական հանդիպում կարող ենք ունենալ Barca Legends թիմի հետ:

Պետական կառույցներից ոչ մեկից աջակցություն չունենալով հասել էինք այն կետին, որ մնացել էր միայն պայմանագրի ստորագրման օր նշանակել ու վերջ: Բայց ինչպես տեսնում եք այդ օրը այդպես էլ չեկավ:
Էս նկարի մեջտեղի մարդը, ում անունը անգամ նյուզերից որևիցե մեկում գրված չի ադրբեջանցի Ադնան Ահմադզադան ա՝ Ժոան Լապորտայի հին ընկերներից մեկը, ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկը ու էս պրոյեկտի սեռի կառդինալը: Հենց իրա հետ Բարսելոնայի վրացական ռեստորաններից մեկում խինկալի ուտելը ճակատագրական դեր խաղաց մեր ու մեր երկրի համար:

Շատ բան չեմ կարա ասեմ դրա համար կհասմանափակվենք էսքանով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը