Ներքին 1 տարի առաջ - 21:45 01-03-2025

Լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանողին գտել են

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Հրապարակ»-ի լրագրող Լիա Սարգսյանի տունը թալանած գողին։

«Գողությունը կատարելուց 50 օր անց Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները մեկ այլ անձի տունը թալանելու կասկածանքով ձերբակալեցին տանս գողին։ Պարզվում է «հերոսը» նախկինում եւս 3 անձի տուն է մտել, գողացված իրերի մի մասը վաճառել է, մյուս մասն էլ դեն նետել։ Ոստիկաններն ու քննիչները այսօր ձերբակալված անձի հետ եկան մեր տուն՝ տեղաննության։

Պարզվեց՝ գողություն կատարելու կասկածանքով ձերբակալելված անձը Վաղարշապատի բնակիչ, 28-ամյա Ալբերտ Ադամյանն է, ով խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ադամյանը տվել է խոստովանական ցուցմունք, որից հետո իմ եւ մյուս տուժողների տներում կատարվել է տեղազննություն, Ադամյանը մատնացույց է արել, թե ինչպես է ներխուժել տուժողների տները, որտեղից ինչ է գողացել։

Հուսով եմ` գողոնն էլ կբերեք»,-ֆեյսբուքյան էջում գրել է լրագրողը։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը