Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:13 01-03-2025

Մարտի 1-ը եթե բացահայտված լիներ, կազմակերպիչները արժանի պատիժ կստանային․ հարցում

2008թ-ի նախագահական ընտրություններին հաջորդել են բողոքի ցույցեր, որոնք վերածվել են զանգվածային անկարգությունների, որի ընթացքում ամբոխի վերածված քաղաքացիները կիրառել են ընդհուպ՝ «Մոլոտովի կոկտեյլներ», այրել ավտոմեքենաներ և այլն։ Մարտի 1-ին և 2-ին զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 10 անձ, այդ թվում՝ ոստիկանության երկու ծառայող։ «Մարտի 1»-ի անկարգությունների գործով դեռևս նախորդ իշխանությունների օրոք մեղավոր են ճանաչվել և ազատազրկման դատապարտվել կազմակերպիչները, այդ թվում՝ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որն, ինչպես մյուսները, 2018թ․ իշխանափոխությունից հետո արդարացվել են։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է»։

Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ Մարտի 1-ը բացահայտված չէ։

«Ոչ, դեռ ձգձգում են, քանի տարի է արդեն, մեկը մյուսի վրա գցելով, մեկը մյուսին պաշտպանելով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորին հայտնի է, որ բացահայտված չէ։ «Ես կարծում եմ՝ ոչ, քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել, բայց բոլորս էլ գիտենք, որ ոչ»,- նշեց նա։

«Բացահայտված է, բայց բացված չէ»,- պատասխանեց մի տարեց տղամարդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կբացահայտվի մի քանի տարուց։ «Մի 50 տարուց կբացահայտվի, հիմա չէ»,- ասաց նա։

«Ոչ, բացահայտված չի։ Եթե բացահայտված լիներ, արժանի պատիժ կստանային կազմակերպիչները, անմեղ զոհերի ծնողներն էլ, երևի, հանգիստ կլինեին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը