Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:18 01-03-2025

Արմավիրի մարզում թալանել են «Ազնավուր» հիմնադրամը․ հափշտակել են տեսախցիկներ, հիշողության շարք, ստեղնաշար, համակարգչի էկրան. shamshyan.com

Փետրվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող` «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Ս․-ն հայտնել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնական դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 9/50 հասցեում գտնվող, «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողացել սյուների վրա տեղադրված թվով 4 հատ տեսանկարահանող սարքեր, իսկ արտադրամասի պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել մեկ հատ համակարգչի էկրան, մեկ հատ ստեղնաշար և մեկ հատ հիշողության սարք (DVR):

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Տաթևիկ Ս․-ն «Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավարն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև