Ներքին 1 տարի առաջ - 09:22 01-03-2025

Ագրեսորը չպետք է ստանա այն, ինչի համար հարձակվել ու գրավել է․ Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքիիր էջում գրում է․

«Հարցն էն ա, որ մարդկային պատմության անբաժան ուղեկիցը պատերազմներն են եղել ու վախենամ՝ մինչև իր գոյության ավարտն էլ շարունակեն ուղեկցել։ Արդեն 20-րդ դարում տնտեսությունը, տեխնոլոգիաներն ու լոգիստիկան էնքան են զարգացել, որ 30 տարվա մեջ համաշխարհային երկու բախում տեղի ունեցավ․ Մարդիկ նենց անողոք միլիոններով իրար կոտորեցին, որ իրենք իրենց արածից սարսափեցին։ Ու, երբ հերթական անգամ հավաքվեցին իրար գլուխ, փորձեցին մեխազմ մշակել, թե ոնց հետագայում խուսափեն նման բախումներից։ Մշակած էդ սկզբունքներից միայն մեկը նկարագրեմ ու էդ պրիզմայով նայենք ԱՄՆ ներկայիս վարչակազմի արածներին։

Հարձակվողը (ագրեսորը) չպետք ա ստանա էն, ինչի համար հարձակվել ու գրավել ա։ Եթե դա հնարավոր եղավ, ուրեմն էդ ակնկալիքը մշտական խթան ա, որ թոկից յուրաքանչյուր պատահական փախածը կարա հարձակվի, գրավի հարևանի հողերն ու օգտագործի ըստ իր հայեցողության։ Որպեսզի դա անհնար դառնա, պետությունները պայմանավորվել են թույլ չտալ նման բան, հարցերը լուծեն խաղաղ բանակցությունների միջոցով, իսկ ով կխախտի պայմանը, բոլորով հավաքվեն ու թույլ չտան ագրեսորի զոհի շահերի խախտումը։

Դա, ըստ էության, միայն զոհերի շահերի պաշտպանությունը չի, այլ յուրաքանչյուրինն առանձին ու էդ ամբողջության շահը՝ միասին վերցրած։ Սա փաստացի աշխատել ա տասնամյակներով, որովհետև զսպող ուժը անհաղթահարելի ա եղել՝ էդ կարգուկանոնի բոլոր պահապանները (ԱՄՆ, ՉԻնաստան, Ռուսաստան, ԱՆգլիա, Ֆրանսիա) այս կամ այն կերպ միջուկային զենք են ստացել, որ էֆեկտիվ իրականացնեն կարգուկանոնի պաշտպանությունը։

Հիմա, Թրամփն ասում ա Բայդենը հիմար էր, որ Զելենսկուն փող էր տալիս, իսկ ես չեմ ուզում հարկատուների փողերը տամ ուկրաինացիներին։ Բայց Բայդենը Զելենսկու պես «միջին կարգի» արտիստի գոտկատեղից ցածր հումորների ու սիրուն աչքերի համար չի, որ ուկրաինացիներին ֆինանսավորում էր։ Դա տասնամյակներ գործող, մեծ պատերազմները կանխող մեխանիզմի մաս ա։ Որովհետև երբ աշխարհում հաստատվեց, որ կարելի ա հարձակվել հարևանի վրա ու տարածքներ յուրացնել, վաղը քո կամ քո դաշնակցի նկատմամբ են նույնն անելու ու դու մեկ ա՝ մտնելու ես պատերազմի մեջ ու երբ դու մտնես, էդ պատերազմը դառնալու ա համաշխարհային։ Իսկ որպեսզի դրա ռիսկը բացառես, դու պե՛տք ա ցույց տաս, որ հարձակվելն անիմաստ ա, զոհը միշտ էլ քեզ զսպելու համար անհրաժեշտ քանակի դաշնակիցներ կգտնի, որ թույլ չեն տա կանոնը խախտվի։ Ա՛յ ախմախ, էդ փողը ոչ թե Զելենսկու համար ա, այլ քո՛ համար, որ վաղը մի թոկից փախած իդիոտ էլ Մեքսիկայում չհայտնվի ու որոշի՝ Տեխասն ու Կալիֆորնիան լավ էլ պատմական մեքսիկական հողեր են ու եթե Պուտինին կարելի ա հարձակվել ու գրավել, ապա ինքն ինչ պակաս ազգի հերոս զավակ ա, որ տենց չանի։

2020թ Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու Հայաստանի վրա։ Հաղթելուց ու տարածքներ օկուպացնելուց հետո ի լուր աշխարհի հայտարարեց՝ հարցերը հիմա միջազգային իրավունքով չեն լուծվում, այլ ուժի իրավունքով։ Ու ոչ շատ հեռու տեղ սկսվեց մի նոր ու ավելի մեծ պատերազմ, որտեղ ներքաշվեցին արդեն տասնյակ երկրներ, ընդ որում՝ ամենահզորները։ Ես կարծում եմ՝ եթե մեխանիզմներն էն ժամանակ աշխատացնեին, ՈՒկրաինայի պատերազմի սկսելը մեծ հարցականի տակ էր լինելու, ինչքան էլ որ այն պատրաստվում էր տարիներով։ Ո՞վ էր հեգեմոնի նախագահը։ Իհարկե՝ Թրամփը։

Թրամփը և նմանատիպ այլ սուտի-պացիֆիստներ խոսում են, թե օրական հարյուրավոր ու հազարավոր ջահել տղերք են զոհվում ու դա պետք ա կանգնեցնել։ Այո՛, մի մարդու կյանքը ավելի թանկ ա, քան էն, ինչի համար նրան սպանում են։ Այո՛, յուրաքանչյուր պատերազմ պե՛տք ա հնարավորինս արագ կանգնեցվի, եթե չասենք չպետք ա թույլ տալ, որ սկսվի։ Բայց տվյալ դեպքում դրա հասցեատերը Զելենսկին չի, այլ Պուտինը։ Հակառակը, եթե Զելենսկուն ստիպես նահանջել, դրանով ոչ թե պատերազմ ես դադարեցնում ու ոչ թե հազարավոր ջահել տղերքի կյանք ես խնայում, այլ մի պատերազմը հետաձգում ես, որ նոր 10-յակը հրահրես ու արդեն միլիոնավոր կյանքերի փրկության մասին «մտահոգվես»։ Եվրոպան դա տեսել ա, իր մաշկի վրա զգացել ա, դրա՛ համար ա Զելենսկու կողքը, ոչ թե որովհետև Ուկրաինայի համար բոլորի աչքերն ուռել ա ու ուշքները գնում ա Զելենսկու վրա ծախսեն հարկատուների բյուջեի զգալի մասը։

Ես էն «խելոքներից» չեմ, որոնք ուրիշի շահն իրենցից լավ են հասկանում։ Բայց ես էս մի կանոնը գիտեմ ու եթե մի հարուստ, հով տեղ աճած դդում-դուսպրծուկ որոշում ա էս ամբողջ կարգը տապալի, ուրեմն թույլ ժողովուրդները պետք ա առաջինն անհանգստանան, որովհետև ինչ էլ լինի, վերջում իրենք են վճարելու դրա դիմաց։ Ես մե՛ր դարդն եմ, ոչ թե ԱՄՆ կամ ՈՒկրաինայի։ Ուղղակի էդ վեճը, էդ մտածողությունը մեզ վրա ուղիղ ա ազդել ու շարունակելու ա վատագույնս ազդել, եթե կարգուկանոնը չվերականգնվի»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ