Արտաքին 1 տարի առաջ - 23:20 28-02-2025

Գերմանիան շոկի մեջ է Սպիտակ տան սկանդալից․ «Ազատ Եվրոպան» չի հրաժարվի Ուկրաինայից

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), որը հաղթեց երկրի վերջին արտահերթ ընտրություններում, հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցած սկանդալին։

«Սպիտակ տան տեսարանները շոկային են։ Ինչպե՞ս կարելի է դավաճանել օկուպացիայի ենթարկված երկրի նախագահին։ «Ազատ Եվրոպան» չի հրաժարվի Ուկրաինայից»,- նշված է հայտարարության մեջ: