Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:25 27-02-2025

1000 կյանքից զրկվելու դեպք ա եղել վթարներից 3 տարում, բանակի 1 մահն ազգով սգում ենք

Մենք անընդհատ խոսում ենք ճանապարհային անվտանգության կանոնների խախտման մասին, բայց մենք չենք խոսում վատ հետևանքների մասին։ Դուք վստահեմ գիտեք, թե ինչ մահացություն ունենք մենք ճանապարհներին։ Մենք սրանով ի՞նչ մեսիջ ենք տալիս մեր վարորդներին, մեր հանրությանը։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր ԱՐսեն Թորոսյանը։

«Մենք անցյալ տարի 333 մահ ենք ունեցել, դրանից առաջ՝ 378, դրանից առաջ՝ 320, վերջին երեք տարում 1000 հոգուց ավել մարդ է մահացել ճանապարհներին։ Մենք այս թուլացումը անելով ի՞նչ ենք ասում մեր վարորդներին, ժողովրդական լեզվով ասած՝ արխային խախտե՞ք կանոնները, թե ասում ենք հարգելի քաղաքացիներ, ով իրավախախտում է անում, ինքը չպետք է քշի։ Ես վարորդներ գիտեմ, այդ թվում տաքսու վարորդներ, ես ինքս անցյալ տարի 50,000 կիլոմետրից ավել քշել եմ, երկու բալ է ընդամենը ինձնից դուրս եկել, այդ ո՞նց է ստացվում, որ ոմանց մոտ դուրս չի գալիս, մյուսների մոտ դուրս է գալիս և մենք գոնե խրախուսենք այն մարդկանց, որ լավ են վարում և չեն խախտում կանոնները, տուրք ենք տալիս մյուսներին, որոնք որ ռեցիդիվող վարքագիծ ունեն, ռեցիդիվ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, մենք այս հաղորդագրությունը, որ տալիս ենք մեր քաղաքացիներին, արդյո՞ք ճիշտ հաղորդագրություն է, կանոնակարգելու ճանապարհային երթևեկությունը ընդհանրապես և նաև փրկելու մարդկանց, կոնկրետ մարդկանց, մենք մի զոհ ենք ունենում սահմանին կամ բանակում խաղաղ պայմաններում, ամբողջ ազգով սգում ենք ու ճիշտ ենք անում, բայց 330 հոգու համար ո՞վ է սգալու»,- իր խոսքում նշեց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը