Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 25-02-2025

Առջևում ընտրություններ են, Միրզոյանը հիշել է Բաքվի դատավարությունները. հարցում

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ միջազգային ատյանում հրապարակային անդրադարձել է Բաքվում ընթացող դատավարությանը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում՝ Միրզոյանը հիշատակել է Ադրբեջանում պահվող պաշտոնապես հաստատված բոլոր գերիներին:

«Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները»,- հայտարարել է Միրզոյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Արարատ Միրզոյանը վերջապես անդրադարձել է Բաքվի դատավարություններին։ Ի՞նչ եք կարծում հայրենասիրություն է արթնացել, թե՞ այլ պատճառ կա»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով դա կեղծ է։

«Դա կեղծ է։ Ընտրությունների նախաշեմին հիշում են Բաքվի դատավարությունը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի հետևում, թե ինչ է ասում Միրզոյանը։

«Ես վաղուց իրեն չեմ հետևում»,-ասաց նա։ Հարցվածբերից մեկն էլ նշեց, որ դա չի հետաքրքրում իրեն։ «Ոչինչ չեմ կարծում, որովհետև հետաքրքրված չեմ դրանով»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում