Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:42 24-02-2025

ՍԴ դատավորները Փաշինյանի կողմնակիցներն են, դրա համար պաշտպանում է. հարցում

Օրերս հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց և դատարանը սահմանափակեց նրա խոսքի ազատությունը, քանի որ վերջինս «համարձակվել» էր քննադատել դատավորներին, մասնավորապես Վահե Գրիգորյանին։

Եվ ահա դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց դատավորին և փորձեց լռեցնել ոչ մի օրենք չխախտած հասարակական-քաղաքական գործչին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն ապօրինի կերպով պաշտպանում ՍԴ դատավորներին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դատավորները Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են։ «Դե այդ դատավորներն իր կողմնակիցներն են, դրա համար է պաշտպանում»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ցանկանում է։ «Նիկոլ Փաշինյանին ինչ ձեռք ա տալիս անում ա, ինչ իրան պետք ա։ Ժողովրդի կարծիքը երբեք չի հարցնում»,- ասաց նա։

«Իր բնությունն է այդպիսին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին