Ներքին 1 տարի առաջ - 15:47 24-02-2025

Անցած շաբաթ թոքաբորբով 568 բուժառու է հոսպիտալացվել

2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 880 բուժառու, որոնց 92․8%-ը կազմում են 0-18 տարեկանները։

Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։

Թոքաբորբով հոսպիտալացվել է 568 բուժառու, որոնց 70%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։

2025 թ․ 8-րդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 24 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ մնացել է նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը ցածր է 2 անգամ։

ՀՀ-ում շարունակում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։

2025թ․ փետրվարի 20-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2․0%, իսկ բացակաների թվից կազմել է 23․2%: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․1%, իսկ բացակաների թվից կազմել է 28․9%:

Արձագանքման միջոցառումներ իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25% բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի