Ներքին 1 տարի առաջ - 19:38 21-02-2025

Սյունիքում մերկասառույցի վրայից ու ձնաբքից դուրս է բերվել ավելի քան 40 մեքենա. shamshyan.com

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը ողջ Հանրապետությունով, որի պատճառը արդեն մի քանի օր տևած առատ ձյունն ու ճանապարհներին առաջացած մերկասառույցն է։

Որոշ հատվածներում ձյան շերտն ու մերկասառույցը դժվարանցանելի է դարձրել երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար ու բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել։

Նման պատկեր է նաև Սյունիքի մարզում ու 2 օր է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ աշխատում են բավականին գերլարված, անգամ 24 ժամ ռեժիմով։ Միայն այսօր Սյունիքի պարեկները, որոնց մեջ կան նաև կին ծառայողներ, մերկասառույց ճանապարհների ու ձնաբքերի միջից հրելով դուրս են բերել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ 20-ից ավելի վարորդների ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են ապահով վայրեր։

Այս պահին Սյունիքում պարեկները շարունակում են նույն տեմպով իրենց աշխատանքը կատարել և դրա արդյունքում է, որ մինչ այս պահը բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել, իսկ որոշ դեպքերում էլ պարեկները մեծ դժվարությամբ են մոտեցել ձնաբքի մեջ հայտնված տրանսպորտային միջոցին՝ անցնելով մի քանի 100 մետր ոտքի ճանապարհ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում