Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:10 20-02-2025

ԱՄՆ մեկնելը 4,5 անգամ ավելի մատչելի է քան Սևանի շուրջ «փաշինյանական հեծանվավազքը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ 4,5 անգամ ավելի մատչելի է եղել, քան 2 օրում Սեւանի շուրջ կատարած «փաշինյանական հեծանվավազքը»։ Հիշեցնենք, որ 15 մլն դրամ՝ գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար էր արժեցել Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։

Փետրվարի 3-ից 7-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը եղել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, որի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել էր 3 մլն 361 հազար 119 դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնել էին վարչապետի աշխատակազմից։

Իհարկե, վարչապետ Փաշինյանի այցը Ամերիկա շատ հարցեր է առաջացրել, եւ գրեթե որեւէ մեկը պատասխան չի ստացել։ Թե ինչ էր անում հայկական պատվիրակությունը վարչապետի մակարդակով Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի նախաճաշին, եւ թե ինչ էր կորցրել աթեիստ Արսեն Թորոսյանը «Ազգային աղոթքի նախաճաշին» վարչապետի եւ կառավարական պատվիրակության հետ, հարցական է։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր նաեւ Ազգային ժողովի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե որքան է արժեցել Արսեն Թորոսյանի այցը ԱՄՆ։

Հարցմանն ի պատասխան հայտնել էին. «Սույն թվականի փետրվարի 3-6-ը Վաշինգտոն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի գործուղման ճանապարհածախսի ընդհանուր գումարը կազմել է 586 հազար դրամ»,- նշված է հարցման մեջ։ Բայց ԱՄՆ ավիատոմսը միայն մոտավորապես 400 հազար ՀՀ դրամ է, հարց է առաջանում՝ որտեղ է գիշերել Թորոսյանը 186 հազար դրամով, ինչով է սնվել այդ դեպքում:

Փաշինյանի հրապարակումներից հասկանում ենք, որ Աննա Հակոբյանն ուղեկցել է նրան, սակայն պատվիրակության կազմում Հակոբյանի անունը բացակայում էր։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից փոխանցել էին, որ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու ծախսերը կատարվել են անձնական միջոցների հաշվին։

Կարճ ասած, Փաշինյանն ու իր թիմակիցները սկսել են պաշտոնապես քիչ ցույց տալ իրենց ծախսերը, որոնք ակնհայտորեն ավելի շատ են, քան պաշտոնական պատասխաններում արտացոլվածը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին