Մամուլ 1 տարի առաջ - 08:52 19-02-2025

Թող հիմա հավաքվեն՝ գան Տավուշ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած մի քանի շաբաթ է, ինչ, ըստ լուրերի, Տավուշում սկսվել են չարաբաստիկ սահմանազատման աշխատանքները, որոնց հետեւանքով հնարավոր է կրկին տարածքներ անցնեն Ադրբեջանին, սակայն, զարմանալիորեն, Տավուշում քար լռություն է։

Երեկ մենք Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանից փորձեցինք պարզել՝ գուցե տեղյակ չե՞ն, որ իրենց քթի տակ աշխատանքները սկսվել են, կամ իշխանությունը վստահեցրել է, որ այս անգամ տարածք չեն տալու, ինչպես անցած տարի այս ժամանակ Կիրանցում եղավ, եւ դա է լռության պատճառը։ Սակայն Աղբալյանն ասաց, որ տեղյակ են այդ աշխատանքների մասին, պարզապես չի ուզում խոսել եւ, մեղմ ասած, գլխացավանքի մեջ ընկնել։ «Էդ հարցերով դիմեցեք սահմանապահ զորքերին, մեզ թույլ չեն տալիս մուտք գործել այդ հատվածներ, բայց, այո, աշխատանքներ անում են»,- ասաց նա։ Մտահոգություն չունե՞ք, որ ձեր քթի տակ կրկին հող են հանձնում ադրբեջանցիներին, խոսվում էր նաեւ միջպետական ճանապարհից մի հատված հանձնելու մասին։ «Ճանապարհի խնդիրը դեռ չկա․․․ Ինձ թվում է՝ ամբողջ հանրապետությունում պետք է աշխատանքներն ավարտեն, իրենց ծրագիրն անեն, նոր անցնեն տարածքներին` թե փոխանակում կանեն, անկլավների բանի հարցը, չեմ կարող ասել»։ Այս անգամ իշխանության ներկայացուցիչներն առայժմ չեն այցելել Ոսկեպար, ինչպես անցած տարի Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով գնաց: Հարցրինք` իրենց հանգստությունն ինչո՞վ է պայմանավորված` որ վտանգավոր զարգացումներ չե՞ն սպասում, հակառակ դեպքում իրենց կտեղեկացնեի՞ն, թե՞ ուրիշ բացատրություն կա։

«Ինձ մտահոգում են այդ աշխատանքները, բայց ես չեմ ուզում ասել` ինչ ենք անում այդ ուղղությամբ կամ ինչ ենք պատրաստվում անել»: Հնարավո՞ր է բողոքի ակցիաներ անեք։ «Էդ միտինգ անողները որ անում էին, թող հիմա էլ հավաքվեն` գան: Երեւանում մեծ-մեծ բաներ էին խոստանում, թող հիմա էլ գան»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան