Մամուլ 1 տարի առաջ - 08:11 19-02-2025

ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին. նստի՛ր՝ 2. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթին եւ հիմնադիր Թագուհի Թովմասյանին: Խորհրդարանի խոսնակը 2 օրը մեկ պարբերականությամբ հիշում է մեր օրաթերթը:

Անունը դրել է «Մամուլի տեսություն» բայց թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է եւ Թագուհի Թովմասյանը: Իհարկե, իր դե յուրե զոքանչին պատկանող «Հրապարակ»-ին էլ է հիշատակում, բայց առանց ղեկավար Արմինե Օհանյանին թիրախավորելու եւ վիրավորելու:

Անշուշտ, քաղաքացու վրա թքող, մինչեւ ականջները կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեղադրանքների տարափի տակ կքած Ալեն Սիմոնյանին չէինք անդրադառնա, եթե գոնե մեզ խրատներ տվող տեքստերում ուղղագրական, կետադրական խայտառակ տառասխալներ չնկատեինք: ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին:

Առաջին էկրանապատճենում տեսնում եք փետրվարի 13-ին արված հրապարակումը, որտեղ գրել է. «Թագուհի Թովմասյանը «նեխսրտելով», որ իրան գործուղման չեմ տանում…» ձեւակերպմամբ սկսվող նախադասություն։ Հատուկ ԱԺ անգրագետ խոսնակ Ալեն Սիմոնյանի եւ իր թիմակիցների համար հիշեցնենք, որ «նեղսրտել» բառը գրվում է «ղ»-ով:

Երեկ էլ հրապարակեց հերթական մաղձը՝ նույն ձեւակերպմամբ: Իհարկե, «նեղսրտել» բառը թերեւս սովորել է 45 տարեկանում, բայց պետք է հայոց լեզվի դասընթացներ անցնի, որպեսզի սովորի նաեւ` գրվում է ոչ թե «հարթուկ», այլ «արդուկ»:

Իսկ Ալեն Սիմոնյանի՝ պետության հաշվին իրականացվող գործուղումները իր աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք մատուցվում են իբրեւ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն», միայն ժպիտ են առաջացնում: Ում է գլխավորում Ալեն Սիմոնյանը՝ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն» ձեւակերպմամբ, իր նախկին օգնականի՞ն, իր՝ «արդուկի գծով խորհրդականի՞ն», օպերատորի՞ն, մամլո խոսնակի՞ն, թե՞ վարչության պետին:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պետք է ներկայացնի ողջ խորհրդարանը՝ ե՛ւ իշխանություն ե՛ւ ընդդիմություն: Իսկ ընդդիմադիրները բոյկոտում են Ալեն Սիմոնյանի դեմ: Իրեն հարգող որեւէ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ գործուղման չի մեկնում արդեն վաղուց: Ու սա, կարծես թե, նյարդայնացնում է ԱԺ խոսնակին: Բայց մենք կշարունակենք մեր հրապարակումների շարքը. մեզ չեք կարող շեղել անգրագետ տեքստերով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ու հիմնադիր Թագուհի Թովմասյանին թիրախավորում են երկու հոգի՝ Ալեն Սիմոնյանն ու Դոգը՝ նույն հետեւողականությամբ»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի