Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:40 17-02-2025

Նիկոլ Փաշինյանը վերադարձրել է Սերժ Սարգսյանի եղբոր տարածքները, գեներալ Մանվելի ոսկեղենը․ հարցում

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «հատիկառհատիկ» հեշթեգով գրառումն է արել․

«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը՝ 2010 թվականի արտադրության:

Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածն ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»,- գրել է նա։

Փաստացի Փաշինյանը շարունակում է պնդել, որ վերադարձնում է թալանը, ուստի՝ Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և քաղաքացիներից հետաքրքրվեց, վարչապետը, ըստ իրենց՝ թալանը վերադարձնո՞ւմ է, թե՞ ոչ։

Հարցվածներից շատերը պնդեցին հակառակ, սակայն անցորդներից մեկի խոսքով՝ վարչապետը վերադարձրել է թալանը։

«Չգիտեմ ինչ է վերադարձրել, բայց գիտեմ, որ դատավարությունները գնում են»,-ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանը միայն լափում է»,- նշեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մի ղեկավար էլ թալանը չի վերադարձնում։

«Բոլոր իշխանությունները թալանի համար են, ով ուզում է՝ լինի։ Հույսներս Աստծու վրա է»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանը վերադարձրել է Սերժ Սարգսյանի եղբոր տարածքները, Մանվելի ոսկեղենը»,- ասաց անցորդներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին