Ներքին 1 տարի առաջ - 20:13 13-02-2025

Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան

Փաստաբան Հրայր Խաչատրյանը գրում է. «Իրազեկում․․․
(տարածելու, իրազեկ, պաշտպանված և պահանջատեր լինելու համար)

Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և երաշխիքների նկատմամբ պահանջատեր լինելն է, քանի որ 11․02․2025թ․ ձեռք բերված հաշտությունից հետո դեռևս Քննչական մարմնում շարունակվում է օրեր առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որի շրջանակներում Քննչական մարմին են կանչվում Գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել, Աշխատողները շարունակում են Գործատուից ծանուցումներ և բացատրություններ ներկայացնելու պահանջներ ստանալ (․․․) այսինքն, այդ գործողությունները չեն վկայում ձեռք բերված համաձայնության մասին, այլ հուշում են, որ մոտալուտ ապագայում մի քանի հազար Աշխատողի կարող է մի քանի հազար դոլարի վնասի հատուցման պահանջ ներկայացվել․․․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2025թ․ հունվարի 31-ին Աշխատողների կողմից գործադուլը սկսվել և ավարտվել է 2025թ․ փետրվարի 11-ին, Աշխատողները և Գործատուն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների (Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան), Արհեստակցական միությունների տարածքային և հանրապետական կառույցների ներկայացուցիչների, հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի և տեղակալ Տիրուհի Նազարեթյանի, տարբեր հեղինակավոր ԶԼՄ-ների (Հետք, Ազատություն ռադիոկայան, Էկոլուր և այլք) միջամտությամբ և օբյեկտիվ լուսաբանման արդյունքում ընդհանուր հաշտության համաձայնության են եկել և որոշվել է, որ

 Գործադուլը կազմակերպած Աշխատողների նկատմամբ հետապնդումներ, հաշվեհարդար, աշխատանքից ազատումներ, մեղադրանքներ ու քրեական վարույթներ չեն լինի, Աշխատողները կշարունակեն աշխատել,

 Ընկերությունն ընդունում է, որ աշխատավարձերի համահարթեցման եղանակով բարձրացման, բազմաթիվ խնդիրներ ստեղծած ապահովագրական՝ Ինգո Արմենիա ընկերության փոխարինման, աշխատանքի պայմանների բարելավման անհրաժեշտությունը կա,

 Աշխատողները սկսում են աշխատել և համաձայն են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հրապարակային այն երաշխիքներին ու խոստումներին, որոնց համաձայն՝ շատ կարճ ժամանակում ամենը կարվի աշխատանքի պայմանների բարելավման, համահարթեցման եղանակով աշխատավարձերի բարձրացման, ապահովագրական ընկերության փոփոխման համար։

Ամբողջական տեքստը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ձեզ գուցե հետաքրքրի