Մամուլ 1 տարի առաջ - 08:08 13-02-2025

Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ աշխատակիցները հայտնվել են ծանր իրավիճակում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մաքուր երկաթ» ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից շարունակում է մնալ կալանավորված, ըստ նրա փաստաբանների՝ ակնհայտ ապօրինի ձևով: «Փաստ» թերթը «Մաքուր երկաթ» գործարանի աշխատակիցներից ստացել է տեղեկություն, որ մինչ Կարեն Հակոբյանի կալանքը տևական բանակցությունների արդյունքում ձեռք էր բերվել համաձայնություն, որ նոր ներդրում կատարվի՝ դրանից բխող աշխատավարձային ֆոնդի և ընկերության ռեսուրսի ավելացման հեռանկարներով, սակայն այդ ամենը խափանվել է և հարյուրավոր աշխատակիցներ այս պահի դրությամբ հայտնվել են ծանր իրավիճակում:

Առհասարակ, Կարեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդման հետ կապված՝ մասնագետները նշում են, որ այս քրեական գործը փաստացի հանդիսանում է բիզնես գործարքների քրեականացում, ինչը չափազանց վտանգավոր է Հայաստանի տնտեսական միջավայրի համար: Առավել աբսուրդային է, որ 140 օրից ավելի է, ինչ ապօրինաբար կալանավորված է գործարարի կարգավիճակ ունեցող անձը, որը նախկինում երբևէ չի արատավորվել: 2018 թվականից ի վեր սա միակ դեպքն է, որ գործարարն անընդմեջ 140 օրից ավելի նման մեղադրանքով կալանավորված է, չնայած մշտապես բարձրացվել է այլընտրանքային խափանման միջոցների հարցը:

Ըստ իրականացված հետազոտությունների, տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերում դրա պայմանների խախտման դեպքերը վիճակագրական իմաստով նույնիսկ 2 % չեն կազմում, և չնայած նրան, որ այս 140 օրվա ընթացում գործարար Կ. Հակոբյանի պաշտպանները միջնորդել էին, որ տնային կալանքը որպես խափանման միջոց փոխարինի կալանքին, դրանք մշտապես մերժվել են, իսկ թե ինչու, այդ հարցի պատասխանը, ըստ մասնագետների, իրավաբանությունից դուրս է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը