Ներքին 1 տարի առաջ - 12:18 12-02-2025

Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը

Դրոշմավորումը նույնականացման միջոցի՝ «Դատա մատրիքս» հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա և համապատասխան հավաստի տեղեկատվության փոխանցումը ազգային օպերատորի E-mark համակարգ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ անդրադառնալով ապրանքի թվային դրոշմավորման անհրաժեշտությանը։

«Դատա մատրիքս ծածկագիրը վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ փուլում է այն գտնվում։

Նույնականացման միջոցներով թվային դրոշմավորումն ապահովում է ապրանքների հետագծելիությունը և հնարավորություն տալիս վերահսկել շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանք՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։

Արդյունքում՝ ստեղծվում են հավասար պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, կանխվում է կեղծ և անորակ ապրանքների վաճառքը, նվազում է ստվերային տնտեսությունը, պաշտպանվում են սպառողների իրավունքները։

Ո՞ր ապրանքներն են ենթակա պարտադիր դրոշմավորման

2025 թվականի մարտի 1-ից՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյ և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ։ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0901, 0902, 0903 00 000 0, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 1806, 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 2009, 2101, 2202, 2203 00, 2209 00)

2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309)

2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3203 00, 3204, 3205 00 000 0, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3211 00 000 0, 3212, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0)

2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկա, հիգիենայի և խնամքի միջոցներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր` 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 , 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։

Կառավարության որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ 2023 թվականից Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային արտադրանքը, իսկ 2024 թվականի մայիսից՝ փաթեթավորված խմելու ջուրը։

Ի՞նչ փուլերով է անցնում դրոշմավորումը

Յուրաքանչյուր ապրանքախմբի համար նախքան նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորմանն անցնելը իրականացվում է փորձնական ծրագիր, այնուհետև միայն դրոշմավորումը դառնում է պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալ դրոշմավորման պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները՝ աշխատելով ՊԵԿ-ի և ազգային օպերատորի մասնագետների հետ։

Ինչպե՞ս սկսել դրոշմավորումը

Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունները պետք է իրականացնեն հետևյալ երեք քայլերը․

գրանցվեն ազգային օպերատորի e-Mark համակարգում (ներկայացնել գրանցման դիմում, կնքել պայմանագիր, ստանալ համակարգին հասանելիություն, գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար, գրանցել ապրանք),

ձեռք բերեն Դատա մատրիքս ծածկագիր,

մինչև ապրանքի օտարելը փակցնեն Դատա մատրիքս ծածկագիրը ապրանքի վրա և Е-mark համակարգում փոխեն ապրանքի կարգավիճակները։

Ի՞նչ պարտավորություններ ունեն վաճառքի կետերը

Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները վաճառելու համար վաճառքի կետերը պետք է․

ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որոնք անհրաժեշտ է համակցել մանրածախ վաճառքի կետի առևտրային ծրագրի կամ ՀԴՄ սարքի հետ,

վաճառքի ժամանակ սկանավորել ապրանքի ծածկագիրը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին կփոխանցվի ՊԵԿ տեղեկատվական շտեմարան, օպերատորի համակարգին կտեղեկացվի ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին, որի արդյունքում կփոխվի ապրանքի ծածկագրի կարգավիճակը։

Եթե վաճառքի կետում ապրանքը չի սկանավորվում, դա համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։

Ինչպե՞ս օգտվել E-mark բջջային հավելվածից

Մանրածախ վաճառքի կետում ապրանքը գնելիս՝ սպառողը կարող է E-mark բջջային հավելվածի միջոցով սկանավորել Դատա մատրիքս ծածկագիրը և ստուգել ապրանքի վերաբերյալ տվյալները»,- հայտնում են ՊԵԿ-ից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»