Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:13 11-02-2025

Բագրատ Սրբազանի հայտարարությունը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի խոսքերի

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որը նա հնչեցրեց արցախցի լրագրողի հասցեին։

Ալեն Սիմոնյանը մասնավորապես ասել էր․ «Դուք դուրս եկաք այդտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել, պետք էր կռվել»։

«Եթե այս մարդիկ բացահայտ խոսում են այս մասին՝ փորձելով սահմանափակումներով, ինչ-որ կերպով արտահայտել իրենց մտքի եղածը, պատկերացրեք, թե իրենք իրենց միջավայրում ինչեր են խոսում, անընդհատ շեշտելով, որ պետք էր կռվել, դուք դուրս եկաք, թողեցիք ամեն ինչ։ Մենք այլևս սպառվել ենք ասելեվ, որ այս մարդիկ բարոյականություն չունեն։ Եվ այս մարդիկ հայտնվել են իշխանության ղեկին, մեր կյանքերը սրանց են վստահված։ Մոռանում են, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք։ Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է։ Եվ շարունակում են անել»,- ասաց Սրբազանը։

Նա հարց ուղղեց, թե կռվելուց խոսողները, որտե՞ղ էին ամբողջ պատերազմի ժամանակ։

«Այս հայտարարությամբ փորձում են արդարացնել Ադրբեջանի ագրեսին, էթնիկ զտումները, որի մասին խոսել է իրենց արտգործնախարարը։ Այսպես նաև արդարացնում են Բաքվում մեր հայրենակիցների բռնաճնշումները»,-շեշտեց Բագրատ Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար