Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:30 11-02-2025

Ես պաշտոնասեր մարդ չեմ, իսկ հոդվածներս տպագրել եմ թամադայություն անելու գումարներով․ ԵՊՀ ամբիոնի վարիչացու

Հայտնի թամադա Տարոն Դանիելյանի գիտական աշխատությունների մասին մոռացել են, հիշում են միայն նրա հանդիսավար լինելու մասին։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման է ստորագրել ԵՊՀ ամբիոնի վարիչների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը 2021թ նոյեմբերից վարիչ չունի, իսկ այժմ միակ թեկնածուն Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի՝ ժամավճարով դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Վերջինս հայտնի հանդիսավար է, թամադա:

Oragir.News-ը Տարոն Դանիելյանի հետ զրույցում պարզեց, որ Դանիելյանի համար թամադայությունը ծառայել է որպես եկամտի աղբյուր և շատ ժամանակ այդ գումարով ինքը տպագրել է իր գիտական աշխատանքները։

Հարցին թե ինչու է միակ թեկնածուն ինքը, Դանիելյանը պատասխանեց, որ տեղյակ չէ այդ մասին, բայց մի դեպքի մասին պատմեց․ «Ժուռնալիստիկայի ֆակուլտետում երկար տարիներ դասավանդած դասախոսներից մեկը ինձ զանգահարեց ու ասաց՝ քանի որ դու դրել ես թեկնածությունդ, ես կհանեմ իմը ու մեծ սիրով ձայնս կտամ քեզ»։ Տարոն Դանիելյանը, բնականաբար, չասաց դասախոսի անունը։

Տարոն Դանիելյանը, խոսելով իր գիտական աշխատություններից, նշեց, որ աշխատանք է գրել 19-րդ դարի հայ մամուլի մասին ու հետաքրքրված է այդ թեմայով, հիշեցնենք, որ աշխատանքի համահեղինակներից է նաև Նաղաշ Մարտիրոսյանը։

Ավելի վաղ Oragir.news-ը ներկայացրել էր մի նյութ, որտեղ խոսվում էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի պաշտոնի չարաշահման մասին, ըստ որի՝ ենթադրելի է, որ դեկանը պարզապես խցկում է իր անունը աշխատությունների հեղինակների ցանկում՝ առանց տեղակացված լինելու համապատասխան թեմաներից։

Սրա վերաբերյալ Տարոն Դանիելյանը նշեց, որ սխալ է ասելը, որ Նաղաշ Մարտիրոսյանը չի աշխատել հոդվածների վրա. «Դա շատ հարաբերական է, գիտական աշխատանք գրելը դժվար գործ է, միգուցե մեկը աշխատի 70%, մեկը՝ 10, մեկը՝ 20, բայց չի կարելի ասել, թե ոչինչ չի արել»:

Oragir.news-ի հարցին, թե արդյոք այն, որ ինքը ամբիոնի վարիչի միակ թեկնածուն է, Նաղաշ Մարտիրոսյանի շնորհակալական քայլը չէ, Դանիելյանը պատասխանեց, որ իր մասնագիտական հաջողություններում Նաղաշ Մարտիրոսյանի դերը նվազագույն է, ու եթե նույնիսկ չընտրվի ամբիոնի վարիչ, չի նեղանա․ ինքը պաշտոնասեր մարդ չէ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ