Մամուլ 1 տարի առաջ - 07:23 11-02-2025

Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր Երեւանի ավագանու նիստը թեժ է անցնելու, չի բացառվում, որ նախորդի օրինակով՝ նիստն ուղեկցվի քաշքշուկով ու փոխադարձ վիրավորանքներով: Ինչպես նախորդ նիստին, այսօր եւս իշխանականների ու ընդդիմադիրների միջեւ հնարավոր բախումները լինելու են տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Օրակարգում լինելու է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությունը, որի պահանջն էր փաթեթներին զուգահեռ ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս։ Իշխանություններն էլ իրենց հերթին հանդես են գալու տրանսպորտի սակագնի նոր փաթեթների առաջարկով:

Ի դեպ, երեկ նաեւ տեղեկություն տարածվեց, որ Երեւանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են: Քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, իսկ գործն ուղարկվել է ոստիկանություն. կատարվում է ուսումնասիրություն:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան