Մամուլ 1 տարի առաջ - 07:34 08-02-2025

Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր շարունակ Հայաստանի տնտեսության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը, փաստացի, խաթարված է: Պատճառը մի քանի տասնյակ անձանց ակցիաներն են: Ավելին, օրերս ակցիայի կազմակերպիչները նույնիսկ ծեծկռտուք են հրահրել:

Տարօրինակ է, որ ստեղծված վիճակում պետությունը որևէ քայլ չի նախաձեռնում: Նախօրեին էկոնոմիկայի նախարարն ընդամենը նշել է, թե մտահոգված են, որովհետև «Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»։ Սա՝ այն դեպքում, երբ կառավարությունը ԶՊՄԿ-ի 22 տոկոս բաժնետեր է:

ԶՊՄԿ-ն մի քանի հայտարարություն տարածեց այս օրերին, որոնցից վերջինում ուշագրավ տեղեկություններ են փոխանցվում: Անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին թվով երեք հաղորդում։ Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ»,-նշված է հայտարարության մեջ։

«Փաստը» դիմել էր ԶՊՄԿ՝ խնդրելով պատասխանել, թե այս ընթացքում որքան վնաս է կրել կոմբինատը: «Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությանը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։ Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,-ասված է ԶՊՄԿ պատասխանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար