Մամուլ 1 տարի առաջ - 08:45 07-02-2025

Սյունիքում խառն են` գործադուլ, ընտրություններ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սյունիքում խառն են` գործադուլ, ընտրություններ Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի հանքարդյունաբերական հսկայի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության ճակատագիրը անորոշ է․ մի խումբ աշխատակիցներ շարունակում են իրենց գործադուլը, սակայն մատը մատին չեն խփում ոչ կառավարության պատկան մարմինները, ոչ էլ անգամ Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք, ըստ ամենայնի, ստացել են այդ աշխատակիցների քվեն եւ հաջորդ ընտրություններին էլ են քվե խնդրելու։

Խորհրդարանում իշխանական չորս սյունեցի պատգամավոր կա, սակայն նրանց ձայն–ծպտունը այս թեմայով չի լսվում, փոխարենը զբաղված են ներկուսակցական խժդժություններով, կատաղի մարտեր են մղում Կապանում առաջիկայում սպասվող կուսակցության տարածքային խորհրդի ընտրություններին ընդառաջ, որպեսզի տեղ զբաղեցնեն խորհրդի կազմում: Մենք քանիցս անդրադարձել ենք, որ դեռեւս անցած տարվա հունիսից Կապանի ՔՊ խորհուրդ գոյություն չունի, այն լուծարեց Փաշինյանը՝ հունիսին Սյունիք այցից վերադառնալուն պես, քանի որ կուսակցական կառույցում քաոս էր, թիմակիցները բնակչության խնդիրները հոգալու փոխարեն իրար միս էին կրծում եւ անձնական բարեկեցության հարցեր լուծում՝ ծանոթ–բարեկամներին տեղավորելով աշխատանքի։ Եւ քանի որ նախորդ ընտրությունների արդյունքները կեղծվել էին, ինչը բացահայտվել էր ընտրություններից հետո, Փաշինյանը հրահանգել էր թիմակիցներին կուսակցական ընտրիչների նոր՝ անաչառ ցուցակներ կազմել, որոնք էլ կձեւավորեն խորհուրդը։ Մի քանի շաբաթ առաջ գրեցինք, որ ընտրության օր են որոշել՝ փետրվարի 21-ը: Սակայն պարզեցինք, որ ՔՊ–ական պագամավոր Նարեկ Ղահրամանյանը վերջերս մարզային կառույցի նիստի ընթացքում կուսակցական ընկերներին տեղեկացրել է, որ ինքը դիմել է վարչապետին, որպեսզի ընտրության օրը հետաձգեն, քանի որ ինքը դեռեւս պատրաստ չէ այդ ընտրություններին։

Գործընկերոջ պահվածքը տարակուսանք է առաջացրել թիմում, բանն այն է, որ մեկ օրում կամ մեկ շաբաթում հնարավոր չէ արժանանալ տարածքի կուսակցականների համակրանքին, որ նրանք որևէ մեկին ընտրեն խորհրդի անդամ, իսկ Նարեկ Ղահրամանյանը 2021 թվականից պատգամավոր է։ Ինչեւէ, մինչեւ երեկ պատգամավորի առաջարկը չէր բավարարվել եւ ընտրությունների օրը մնում է փետրվարի 21-ը, սակայն չի բացառվում, որ այն հետաձգվի, քանի որ այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը անցկացնելու են Կապանում՝ մարտի 20-26–ը, որին հրավիրված է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Չի բացառվում, որ Կապանի խորհրդի ընտրության օրը նշանակվի հենց այդ ժամանակ եւ ՔՊ առաջնորդը մեկ այցով երկու խնդիր լուծի։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան