Մամուլ 1 տարի առաջ - 07:10 06-02-2025

Համընդհանուր հայտարարագրման նպատակն անգամ իշխանական պատգամավորներին է անհայտ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր հայտարարագրման նպատակն ու իմաստը անհասկանալի է անգամ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում արձանագրեց, որ իշխանական պատգամավորները խիստ անտեղյակ հարցեր են հնչեցնում:

Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում ասաց, որ նոր հարկ չի ավելանա հայտարարագիր լրացնելու արդյունքում, ավելին՝ հետո կստանաք 100 000 դրամ։ Իսկ չլրացնելու դեպքում սպառնալիքը 100 հազար դրամից զրկվելն է։

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, խոսելով հայտարարագրերի լրացման մասին, խնդրեց բացատրել.

«Ո՞րն է ձեր հեշտացումը, ինչի՞ ավելի պարզ չենք անում: Ո՞րն է պատճառը, որ սովորական քաղաքացին չի կարող հայտարարագիրը լրացնել պաշտոնյաների պես՝ էլեկտրոնային հասցեին ուղարկվող հաստատման գաղտնաբառով, այլ պետք է կա՛մ էլեկտրոնային ստորագրություն ունենա, կա՛մ ՀՎՀՀ»:

Էդուարդ Հակոբյանը, հարցին ի պատասխան, ասաց. «Անկեղծ ասած՝ այդ նույն հարցը ինձ մոտ երեկ էր առաջացել, և ես իմ գործընկերների հետ խորհրդակցեցի: Իհարկե սա ՊԵԿ տիրույթի հարց չէ, մենք չենք զբաղվում նույնականացմամբ, բայց մասնագետները վերահաստատեցին, որ նույնականացումը, անկախ ամեն ինչից, կարևոր է։ Նույնականացումը պարտադիր է, որ մենք հասկանանք հստակ՝ ում հետ գործ ունենք։»
Հետաքրքիրն այն է, որ ներկա ՔՊ-ական որևէ պատգամավոր չհարցրեց՝ արդյոք առանց նույնականացման պաշտոնյաների հայտարարագրման դեպքում վստա՞հ են, որ հենց այդ պաշտոնյան է լրացնողը։

Երեկ Ազգային Ժողովում կազմակերպված քննարկման ժամանակ պարզվեց, որ անգամ ՔՊ-ական պատգամավորները այդպես էլ Փաշինյանի ներդրած համակարգի նպատակն ու իմաստը չեն հասկանում։
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ստիպված հարցադրմամբ դիմեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ «որն է հայտարարագրման համակարգի իմաստը և նպատակը» պարզ հարցադրմամբ։

ՊԵԿ նախագահից այդպես էլ որևէ հիմնավոր պատասխան չհնչեց։

«Պարբերաբար այս հարցի մասին Կառավարությունում խոսում ենք: Լավ կլինի, որ քաղաքացին հասկանա՝ իրեն ինչ է տալիս այդ համակարգը։

Առաջինը հեշտ հարթակ՝ իր հարկային պարտավորությունները անելու և պետության հետ շփվելու, 2-րդը՝ տալիս է հնարավորություն, որ անձը հայտնվի Կառավարության ուշադրության և հոգատարության կենտրոնում, 3-րդը՝ հնարավորություն է տալիս անձին, որ նա բարձրացնել կարողանա իր ֆինանսական և տեխնիկական գրագիտությունը, 4-րդ՝ հնարավորություն է տալիս ավելի մեծ ներդրում և սպառում անելու», ասաց ՊԵԿ նախագահը։

Եթե ամբողջացնենք, ապա հասարակ քաղաքացուն հայտարարագրումը ոչ մի օգուտ չի տալիս, իսկ հայտարարագրման իմաստը փնտրելու համար կառավարությունը փրփուրներից է կախվում։
Հաջորդ խնդիրն այն է, որ ոչ միայն հանրությունը այդպես էլ չհասկացավ ուսման վարձի վճարից ինչպես է վերադարձ լինում, այլ նաև չհասկացան ՔՊ-ական պատգամավորները։

Առաջին հարցը հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, հետաքրքրվեց, թե այդ որ ոլորտներից և ինչպես կկատարվի գումարի վերադարձ՝ հայտարարագիր ներկայացնելուց հետո։ Պատգամավորներին պատասխանը չբավարարեց։ Հաջորդ հարցը հստակ օրինակով հնչեցրեց Միքայել Թումասյանը՝ ասելով, որ նախորդ հարցի պատասխանն իրեն չբավարարեց և մասնավոր օրինակով փորձեց հասկանալ՝ ինչպես է վերադարձ իրականացվում: Սակայն պատասխանն ավելի շատ հարցեր առաջացրեց։

Ստացվում է, որ իշխող խմբակցության պատգամավորներն անգամ այդպես էլ չեն հասկանում, թե ինչ հետին նպատակներ ունեն «վերին ատյանները» համընդհանուր հայտարարագրման համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից