Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:17 05-02-2025

Փաշինյանը ԱՄՆ-ում շփումներ է ունենում, ոչ թե հանդիպումներ. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ինքնին փաստը, որ ԱՄՆ աշխատանքային այցի մեկնարկի առաջին երկու օրերին Հայաստանի վարչապետը որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ գործադիր իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցչի հետ, արդեն իսկ հարաբերության գործնական մակարդակի որոշակի ցուցիչ է:

Կլինի՞ ի վերջո հանդիպում, թե՞ ոչ: Այստեղ էական է նաեւ տարբերակել հանդիպումն ու շփումը: Միջոցառումների շրջանակում, որոնց մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը՝ Կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողով եւ Ազգային աղոոթքի նախաճաշ, շփումները բնականաբար ունեն մեծ հավանականություն:
Բայց, իրական ցուցիչը հանդիպումներն են: Եվ, այն, որ այցի փաստացի առաջին կեսին չի եղել գործադիրի մակարդակում որեւէ հրապարակային հանդիպում, արդեն իսկ ցուցիչ է:

Բայց, այստեղ չկա նաեւ զարմանալի ոչինչ: Ինչպես նշել եմ բազմիցս, հայ-ամերիկյան հարաբերության շուրջ վերջին մեկ-երկու տարիների մեծ աղմուկը գործնականում զուրկ է եղել միջպպետական բովանդակությունից եւ պայմանաավորված է եղել ԱՄՆ աշխարհաքաղաքական մոտիվներով, որոնց պարագայում գլխավոր հետաքրքրությունը եղել է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա սխեմայի ձեւավորումը:

Նախօրեին տելեգրամյան ալիքում անդրադարձել եմ, թե որն է եղել Նիկոլ Փաշինյանի այցի անցնող երկու օրերի թերեւս միակ էական հայտարարությունը, եւ ինչու՞ եմ հենց դա համարում գոնե առայժմ ԱՄՆ այցի ընթացքում հնչած միակ էականը:

Եվ վերստին, ընկերներ, հետեւորդներ, իմ այդ դիտարկումները ամենեւին այն մասին չեն, թե ինչ վատը կամ խորամանկն է ԱՄՆ, այլ այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունն էլ գերազանցապես կենացների տրամաբանությամբ փաթաթելը, ինչպես ժամանակին եղել է հայ-ռուսականը, ժամանակի ընթացքում տանելու է ուղիղ այնպիսի հանգրվանի, ուր տարել է հայ-ռուսական հարաբերությունը: Ընդ որում, տանելու է գուցե ավելի արագ, որովհետեւ իրադարձությունները սկսել են զարգանալ ավելի արագ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․