Մամուլ 2 տարի առաջ - 08:17 08-03-2024

Շահրամանյանն ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների դիվանագետների հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին ամիսներին ոչ միայն ակտիվ քաղաքական հանդիպումներ է ունենում հայաստանյան տարբեր ուժերի, անհատների հետ, այլեւ ակտիվ շփումներ կան Հայաստանում ներկայացված տարբեր երկրների դիվանագետների հետ։ Շահրամանյանը մի քանի դեսպանի հետ է վերջերս հանդիպել, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դեսպանների։ Իսկ քննարկման օրակարգի գլխավոր հարցը, ըստ մեր աղբյուրների, արցախցիների՝ Արցախ վերադարձի խնդիրն է։

Չնայած գրեթե բոլոր դիվանագետները խոսքային մակարդակում դա համարում են այսօրվա թիվ մեկ խնդիրը, սակայն երբ հարցը հասնում է միջազգային երաշխիքներին, որոնք պետք է տրամադրվեն, որպեսզի արցախցիների անվտանգությունն իրենց հայրենիքում ապահովվի, ոչ ոք նման երաշխիքներ չի տալիս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը