Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:20 05-02-2025

ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է

Տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է։ Այդ մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

1․ 2024 թվականի տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 8 տոկոս՝ առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով։

2․ Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը։ Նախորդ տարվա համեմատ՝ 2024 թվականին ոլորտն ունեցել է զրոյականին մոտ աճի ցուցանիշ (1,6 տոկոս), որը տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2,5 անգամ։

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառությունը 2024 թվականին նվազել է շուրջ 4 տոկոսով։
3․ Արդյունաբերության ոլորտի աճը 2024 թվականին կազմել է ընդամենը 4,7 տոկոս՝ առաջին կիսամյակի ցուցանիշի համեմատ նվազելով շուրջ 4 անգամ։

4․ Կացության կազմակերպման ծառայությունների ոլորտի (հյուրանոցներ, հանրային սնունդ և այլն) 2024 թվականի աճի ընդհանուր ցուցանիշը նվազել է շուրջ 30 տոկոսով՝ առաջին կիսամյակի համեմատ։

5․ 2024 թվականին շուրջ 200 միլիարդ դրամի չափով հարկերի թերհավաքագրման հետևանքով ՀՀ պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով։

6․ 2024 թվականին պետական պարտքն աճել է 8,5 տոկոսով (1 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ գրեթե 1,5 անգամ ավելի բարձր չափով, քան տնտեսությունը՝ ՀՆԱ-ի աճը։

7․ Արձանագրվում է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ 2024 թվականի ամբողջական ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին կիսամյակում արդեն իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 334 միլիոն ԱՄՆ դոլարով, Հայաստանից շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են դուրս եկել, քան ներհոսքն է կազմել։

8․ 2024 թվականի 4-րդ եռամսյակում նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ կազմելով 75811 դրամ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին