Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:52 05-02-2025

Փաշինյանի վաշինգտոնյան այցի իրական մոտիվները. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի վաշինգտոնյան այցի իրական մոտիվները

Փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանը կգտնի Վաշինգտոնում։ Այցի պատրվակը մասնակցությունն է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 3-ին։

Սակայն կարծում եմ, որ Փաշինյանի իրական օրակարգը բացարձակապես այս միջոցառումներին մասնակցելը չէ։ Բոլորին հայտնի է, որ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում հավատքի և կրոնի նկատմամբ իր հետաքրքրվածությամբ կամ հավատքի ուժով։ Ավելին, ինձ զարմացրեց, որ այցին մասնակցում է նաև Արսեն Թորոսյանը, ով, որքանով ինձ հայտնի է, նույնպես կրոնական մարդ չէ։ Սա նշանակում է, որ նրա այցի նպատակը այլ է, և կրոնական միջոցառումները ընդամենը պատրվակ են։ Կարծում եմ, որ այցի իրական պատճառներն այլ են։ Մասնավորապես՝

1. Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Արդյո՞ք նա կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին։
2. Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։ Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։
3. Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք այս վարչակազմը հետաքրքրված է իր՝ այսպես կոչված խաղաղության խաչմերուկի կոնցեպտով և որքանով է պատրաստ աջակցել դրա կյանքի կոչմանը:
4. Նա պետք է պարզի, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
5. Նա պետք է պարզի, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի հասկանա, թե որքան մանևրելու հնարավորություն կունենա այս երկրների հետ հարաբերություններում կամ որքան կկարողանա դիստանցավորվել դրանցից։
6. Նա փորձելու է հասկանալ, թե որքանով է այս վարչակազմը հետաքրքրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությամբ ընդհանրապես և ԱՄՆ առաջնահերթություններով՝ մասնավորապես։
7. Եվ վերջապես, Փաշինյանը պետք է համոզի ԱՄՆ իշխանություններին, հայ համայնքին և լոբբիստներին, որ Վաշինգտոնը չկիրառի ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ, հրաժարվի 907-րդ բանաձևից և ցանկացած այլ բանաձևի հնարավոր ընդունումից, որը կարող է ուղղված լինել Ադրբեջանի և Ալիևի դեմ՝ թեմա, որի մասին պաշտոնական Բաքուն վերջին օրերին շատ է խոսել:

Այս հարցերին լավագույնս կարող են պատասխանել Թրամփը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը և տարբեր պետական հաստատությունների տարածաշրջանային պատասխանատուները։ Տեսնենք՝ նրանցից ում հետ կհանդիպի Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունը վստահ էր, որ ընտրություններում հաղթելու են դեմոկրատները, և այս ցայտնոտային այցի կազմակերպման պատճառներից մեկն էլ հենց դա է»։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան