Ներքին 1 տարի առաջ - 23:16 28-01-2025

Կյանքի սպասվող տևողությունն աճել է, պտղաբերությունը՝ նվազել. վիճկոմ

Ժողովրդագրական տվյալներով՝ Երևանն ամենախիտ բնակցված մարզն է, այստեղ է բնակվում ՀՀ բնակչության 37 տոկոսը, 1կմ/ք վրա՝ 4961 մարդ։ Հաջորդ խիտ բնակցվածը Կոտայքն է՝ 9,3 %: Այնուհետև՝ Արմավիրի, Արարատի, Շիրակի մարզերն են համապատասխանաբար՝ 8,7, 8,5, 8,0 տոկոս ցուցանիշներով։ Հաջորդիվ՝ Լոռին ու Գեղարքունիքն են 7,6, 7,1 %-ներով։ Համեմատաբար նոսր են բնակեցված Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի մարզերը՝ 4,4, 3,9, 3,9 տոկոսներով։ Իսկ հետնապահը Վայոց Ձորն է՝ 1,6 տոկոս ցուցանիշով։

Երևանում է բնակվում 1.106.302 մարդ, որից 609.550-ը կին են, 496.752-ը տղամարդ։ Գեղարքունիքի մարզում կանայք տղամարդկանցից քիչ են՝ 106.212 կին, 106.991 տղամարդ։ Մյուս մարզերում կանայք մեծամասնություն են կազմում։ Ընդհանուր՝ բնակչության կազմից 1.577.675-ը կին են, 1413526-ը տղամարդ։ Բնակչության 64 տոկոսն ապրում են քաղաքներում, 36 տոկոսը՝ գյուղերում։

Նկատելի աճել է կյանքի սպասվող տևողությունը։ Բարձրացել է առաջին ամուսնության միջին տաիքը։ 2023-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը եղել է 28,5, տղամարդկանցը՝ 32,1։ Համեմատության համար նշենք, որ 2003-ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը եղել է 22,8, իսկ տղամարդկանցը՝ 27,4։ Նկատելի է նաև բնակչության ծերացման միտում։ Կյանքի սպասվող տևողությունը աճել է, իսկ պտղաբերության գործակիցը նվազել։ 2023-ին ծնված ասջիկների կյանքի սպասվող տևողությունը 81 տարի է, տղաներինը 74,1։

Սա ընդհանուր միտում է, և բնորոշ չէ միայն Հայաստանին։ Սակայն հաշվի առնելով առկա մարտահրավերները, ՀՀ իշխանությունները պարտավոր են ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել Երևանի բեռնաթափման, մարզերում բնակչության խտության ավելացման, առաջին ամուսնության տարիքն իջեցնելու և ծնելիությունը խթանելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր