Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:48 06-12-2023

Պաշտպանական ծախսերը նվազել են, քանի որ եկամուտներն աճել են․ ֆինանսների նախարարը՝ Արթուր Խաչատրյանին

2024 թ. ՀՀ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազել են 0.3 տոկոսով։ ՀՀ ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի` 2-րդ ընթերցման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընթերցելով նախագծի համապատասխան տողը։

«Մենք, ինչ, դարձանք ավելի պաշտպանված ու խաղաղ պայմաններում ապրող պետությո՞ւն»,- հետաքրքրվեց պատգամավորը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա պայմանավորված է բազմաթիվ տարբեր հանգամանքներով։

«Մենք դա թողել ենք նույն մակարդակի վրա։ Երբ ասում ենք, որ 0.3 տոկոսով նվազել է, դա չի նշանակում, որ բացարձակ առումով գումարները նվազել են. ուղղակի մեր եկամուտներն ավելի արագ են աճում, քան այն ծախսերը, որոնք մենք որոշել ենք տրամադրել պաշտպանության ոլորտին»,- պարզաբանեց նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան