Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:23 28-01-2025

Ինձ համար կարևոր է սահմանազատումը սկսել և ավարտելը. Անդրանիկ Քոչարյան

Սարերը դրեք մի կողմ, այսօր կխոսենք բանակի օրվա կապացությամբ: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս առաջ քաշած Արարատ-Արագած դիսկուրսին ու դրանով պայմանավորված, ՀՀ-ին զենք մատակարարելուն, ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե խորությամբ ընկալեք Փաշինյանի ասածները, այդ հարցերը չեք տա: Հիմա դուք խոսում եք հարցազրույցից վերցրած հատվածային կտորների մասին, բայց մենք եկել ենք այսօր նշենք բանակի 33 ամյակը»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք չի հակասում Փաշինյանի այն հայտարարությունը, որ չպետք է սրբադասել բանակը և Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետք է սրբության սրբոց համարել բանակը, Քոչարյանն ասաց.

«Այո, պետք է հենց այդպես էլ վերաբերվել, եթե այդպես չվերաբերվենք, բանակը չի լինի այնպիսին, որ պաշտպանի մեզ յուրաքանչյուրից»:

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ Քոչարյանը նշեց, որ հատվածական խնդիրները իր կարծիքով պրոբլեմ չեն․ «Ինձ համար կարևոր է սահմանազատումը սկսել և ավարտելը.․․ Պրոբլեմն այն է, որ ընթացքը չկասեցվի»,- ասաց իշխանական պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով 2024-ի ձեռքբերում է սկսած սահմանազատումն ու այն, որ կրակոցներ գրեթե չեն եղել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը