Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 11:38 27-01-2025

Ինչպե՞ս կարող է ադրբեջանական գազը Եվրոպա հասնել Ուկրաինայի տարածքով 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ապահովել ադրբեջանական գազի տարանցումը Եվրոպա, և որ այդ հարցը նա քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում կայացած հանդիպման ժամանակ: Ալիևի հետ բանակցությունների արդյունքում Զելենսկին նշել է, որ Ադրբեջանն ի վիճակի է տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու Եվրոպային, իսկ Կիևն իր հերթին կարող է բավականին արագ կազմակերպել դրա տարանցումը։

«Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքը, եթե Եվրոպային գազ է պետք, բայց ոչ ռուսական»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է օպերատիվ կերպով ստորագրել տարանցման պայմանագիրը և «հաճույքով» օգնել Ադրբեջանին գումար վաստակել, իսկ, օրինակ, Սլովակիային՝ ստանալ այդ գազը։

Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը, որը ստանում էին Մոլդովան, Հունգարիան, Սլովակիան և եվրոպական մի շարք այլ երկրներ: Կիևի որոշումը սուր քննադատության է արժանացել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կողմից, որը սպառնացել է արգելափակել Ուկրաինային Եվրամիության օգնությունը: Դրանից հետո Բրատիսլավայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, ինչը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա Ֆիցոյին իրագործել իր սպառնալիքը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս

Ձեզ գուցե հետաքրքրի