Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:08 27-01-2025

Փաշինյանը նախապատրաստում է հայերի ձուլումն այլ ազգերի ու ցեղերի մեջ, որոնց թվում լինելու են 350.000 ադրբեջանցիները

Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը եռանդունորեն նախապատրաստում է հայերի ձուլումն այլ ազգերի ու ցեղերի մեջ, որոնց թվում լինելու են Ալիևի ազդարարած 350.000 ադրբեջանցիները, ինչպես նաև «մահմեդական հայերի» անվան տակ Թուրքիայից Հայաստան բերվելիք թուրքերն ու քրդերը։ Ուրիշ ինչ կերպ կարելի է մեկնաբանել Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի առաջ Փաշինյանի ասած հետևյալ ցնդաբանությունները.
«Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ընդ որում, էս տրամաբանությամբ, հայ ժողովրդի մաս են նաև նրանք, ովքեր էթնիկ հայ չեն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի են»։
Փաշինյանը տալիս է նաև ազգ հասկացության այնպիսի տգետ մի սահմանում, որը հակասում է ազգերի, էթնոսների և ազգայնականության մասին հին և նոր բոլոր գիտական տեսություններին. «Ազգը, իմ ընկալմամբ, մարդկանց այն խումբն ա, որը միավորված ա էթնիկ ծագմամբ, և էդքանը»։

Իսկ հիմա համեմատենք այս անգետի խոսքը իր բազմամյա քաղաքական հովանավոր՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների առջև արտասանած հետևյալ զգլխիչ հայտարարությունների հետ.

«Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային... տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը... պարզապես հայ է» («Հայաստանը մի պետություն է առանց սփյուռքի եւ բոլորովին այլ պետություն՝ սփյուռքով». – Հայաստանի Հանրապետություն, 26 սեպտեմբերի 2008)։
Ըստ էության, Սարգսյանն ու Փաշինյանն ասում են նույն բանը։

Պարզ է, որ հայությանը քայլ առ քայլ տանում են դեպի ձուլում և թուրքացում։ Եթե նիկոլը կամ նրան փոխարինելու եկած օտարի հերթական դրածոն մնացին իշխանության ղեկին, ապա Հայաստանում վերջերս բնավորված տարբեր ազգերի և ցեղերի ներկայացուցիչները հռչակվելու են «հայ ժողովրդի մաս»՝ դրանից բխող ՀՀ անխուսափելի ինքնալուծարմամբ։ Դրանից հետո հայերին ֆիզիկապես ոչնչացնելու կարիքն էլ կվերանա։ Ամեն ինչ կկատարվի հեշտ ու հանգիստ։ Ցավոք սրտի, այս սցենարը սահուն կերպով իրագործվելու է, եթե միայն Հայաստանում գոնե մեկ անգամ չհաջողվի իրականացնել որակական իշխանափոխություն, որը կբերի ՀՀ ազգային անվտանգության ամբողջ համակարգի զրոյից կառուցմանն ու Հայկական բանակի վերածննդին։

Հայ ժողովրդի փրկության հնարավորություններն օրեցօր, ժամ առ ժամ պակասում են, բայց դեռ ամեն ինչ կորած չէ...»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն

Ձեզ գուցե հետաքրքրի