Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:10 26-01-2025

Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և խելոք լսելու, ուրեմն արժանապատվության լրջագույն խնդիր ունեն

Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով, «մենք Հայոց Ցեղասպանությանն էլ պետքա վերադառնանք։ Մենք պետքա հասկանանք, թե ի՞նչա տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նցա եղել, որ 1939 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնցա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ հայտնվելա»։

Սա հայոց մեջ Հայոց Ցեղասպանության փաստը, (և հետևաբար Օսմանական Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը) կասկածի տակ առնելու, խնդիրը բարոյական տեսանկյունից բացասականորեն քննելու, հանրության մեջ դրա արմատները գցելու, բարոյական նշաձողն հանելու, կատարվածի համար մեղքը բացի գլխավոր հանցագործից այլոց, այդ թվում զոհի վրա գցելու, և ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է տվյալ ՀՀ քաղաքացու և ՀՀ երկրի ղեկավար հանդես եկող անձնավորության կողմից։ Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և խելոք լսելու ու չեն կանխելու համապատասխան լեզվաշարժությունները՝ ուրեմն բարոյականության ու արժանապատվության լրջագույն խնդիր ունեն։

Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձևակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։ Հայոց Ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբր "քննադատական մտածելակերպի արտահայտման" սոուսի տակ ներկայացվող մարդկության դեմ հանցագործության ազգային և միջազգային ընկալման դեմ նման դեստրուկտիվ տենդենցները պիտի ոչ միայն համարվեն անբարոյականության դրսևորում, այլ նաև քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Համարվեն մարդկության դեմ հանցագործության արդարացման փորք կամ հանցակցություն։

Ուստի ես՝ Հայոց Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ memory law-ին համապատասխան օրենքի ընդունում ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ ևս, իսկ մամուլի ներկայացուցիչները և քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջև»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի