Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 23-01-2025

Սեյրան Օհանյանի նոր մեղադրանքը, խաղաղություն չմուրացող Հայաստանը, Փաշինյանի ուղերձը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 23-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Նիկոլ Փաշինյանն այսօր Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Փաշինյանի խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ նա Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների․ իսկ արդեն այսօր կառավարությունից տեղեկացրել են, որ այցի շրջանակում նա երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահը: Փաշինյան- Ալիև հնարավոր բանակցությունների մասին չի հաղորդվել։ Հիշեցնենք, որ երկու ղեկավարների վերջին՝ կազանյան հանդիպման մասին էլ, նախօրոք չէր հայտարարվել։

Գլխավոր դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք առաջադրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեղադրվում է ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց այս գործով դատական նիստը, որին ներկա էին նաև երեք նախկին պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը: Հիշեցնենք՝ արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները կրկին կանգնեցին դատարանի առջև։ Վճռաբեկ դատարանը բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։ Այս մասին ասված է ծառայության «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում: Ծառայությունը միևնույն ժամանակ զգուշացրել է նաև, որ 2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն է՛լ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում