Մամուլ 1 տարի առաջ - 07:30 23-01-2025

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի ներսում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն։ Ավելին՝ տեղակալներից Գագիկ Հարությունյանը արդեն ազատման դիմում է գրել եւ հեռացել է համակարգից։ Սիրո Ամիրխանյանին համակարգում ճանապարհ անցած ու հոգեհարազատ անձ չեն համարում. ուստի դատելով իրավիճակից՝ շատերը կլքեն կառույցը։

Ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկություններին, նշեց, որ Գագիկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից, իսկ մյուս տեղակալները շարունակում են իրենց աշխատանքը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին