Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:00 22-01-2025

Oragir.News-ը ճիշտ էր․ Հայաստանը կրկին շտապել է ցավակցել Թուրքիային

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Թուրքիայի Բոլու քաղաքի «Kartalkaya» հյուրանոցային համալիրում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Վերջին տվյալներով հրդեհը 76 մարդու մահվան պատճառ է դարձել, ևս 51 մարդ վիրավորվել է։

Հրդեհի հետևանքով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ընթանում են աշխատանքներ՝ վստահեցնելով՝ աղետի մեղավորներն օրենքի առաջ պատասխան են տալու։

Հրդեհից անմիջապես հետո պաշտոնական Երևանը շտապել էր ցավակցել Անկարային։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության X-ի պաշտոնական էջում հրապարակվել էր հայտարարություն, որում մասնավորապես նշվում էր․ «Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն էլ ցավակցեց Թուրքիային։ «Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել էր նա՝ X-ի իր միկրոբլոգում։

Հատկանշական է, որ հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունը շտապել է ու հրդեհից 1 ժամ չանցած ցավակցել է Թուրքիային, մինչդեռ հունվարի սկզբին, երբ Լոս Անջելեսում անտառային հրդեհներ էին մոլեգնում, ԱԳՆ-ն միայն հաջորդ օրն էր ցավակցել, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները օրեր շարունակ հարկ չէին համարել իրենց ամերիկացի գործընկերներին, սակայն մեր հրապարակումից հետո նրանցից որոշները արեցին դա։

Oragir.News-ը, հաշվի առնելով նախկինի փորձը, երբ Թուրքիայում տեղի ունեցող աղետների ժամանակ իշխանականներն իրար հերթ չտալով ցավակցական ուղերձներ էին հղել, համոզմունք էր հայտնել, հայ պաշտոնյաները Թուրքիային կշտապեին ցավակցել։

Այսպիսով՝ փաստենք, որ Oragir.News-ը ճիշտ էր և Հայաստանը կրկին շտապել է ցավակցել Թուրքիային։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը