Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:20 20-01-2025

Նիկոլ Փաշինյանը դավաճան է, կոռուպցիայի մասնակից լինելը՝ երկրորդական հարց է․ հարցում

Հայաստանում կոռուպցիան լայն տարածված է և աճող խնդիր է ներկայացնում հայ հասարակության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա, բացառելով իր ներգրավվածությունը կոռուպցիայի մեջ։

Օրերս էլ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր հայտարարել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, կա դրվագային կոռուպցիա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի մասնակից է»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի հետ չի առնչվում։

«Երևի ինքը հենց հորինողն է կոռուպցիայի»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ հստակ չի կարող ասել, բայց եթե տեղյակ է, ուրեմն նաև մասնակից է։ «Բոլոր դեպքերում, եթե ինքը տեղյակ ա կոռուպցիայի մասին, ուրեմն ինքն էլ ա մասնակից»,- ասաց նա։

«Անունը չեմ ուզում լսեմ»,- վրդովված ասաց մեկ այլ կին։

Անցորդներից մեկն էլ նշեց, որ ելնելով տիրող իրավիճակից, վստահաբար Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի մասնակից է։ «Եթե վիճակը այսպես է այո, եթե այս վիճակը իրեն ձեռք չտար, ինքը շուտվանից թողել էր փախել էր, եթե չի փախնում, ուրեմն անձնական շահ ունի՝ օրը 1 մլն»,- պատասխանեց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ բացառում է դա․ «Միանշանակ ոչ»,- ասաց նա։
«Նիկոլ Փաշինյանը դավաճան է, կոռուպցիան երկրորդական, տասերորդական հարց է»,- պատասխանեց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ չի ուզում լսել Փաշինյանի անունը։ «Այո, աչքիս տեսածը գիտեմ։ Երկար-բարակ չխոսամ էլի, դրա անունից արդեն ալերգիա եմ ստանում»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է

Ձեզ գուցե հետաքրքրի