Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:00 19-01-2025

Ամեն բան անում են, որ մտնեն մարդկանց գրպանները․ սուրճի ապարատների տերերը բողոքում են

Օրեր առաջ սուրճի ապարատների սեփականատերերը բողոքի ակցիա էին սկսել Ազգային ժողովի շենքի դիմաց․ նրանք պահանջում էին, որ վերանայվի իրենցից ամեն ապարատի համար 40 հազար դրամ հարկ գանձելու որոշումը։

Այսօր՝ հունվարի 18-ին, Oragir.News-ը կապ հաստատեց սուրճի ապարատների սեփականատերերից մեկի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք ընդունե՞լ են նրանց։ Վերջինիս ասաց, որ իրենց ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցը, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, որոնք խոստացել են խոսել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ և հարցին նպաստավոր լուծում տալ․

«Մեզ կոնկրետ ժամկետ չեն նշել, թե երբ պետք է հարցը լուծում ստանա, կամ երբ կընդունեն մեզ բայց, եթե մինչև փետրվարի 1-ը չընդունեն ու որոշումն ուժի մեջ մտնի, այլ ելք չի մնա, քան ապարատներից հրաժարվելը։ Իրականում 40 հազարն իսկապես անիրատեսական թիվ է, նման բան չի կարող ուղղակի լինել, ինչպես այդքան վճարենք, եթե երբեմն ապարատից հանված գումարը անգամ 30 հազարը չի գերազանցում»։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ իրենք այլ երկրում ապագա չեն տեսնում, բայց ներկայիս իշխաննություններն իրենց գործունեությամբ ամեն բան անում են՝ հատկապես հասարակ մարդկանց գրպանները մտնելու և նրանց ապրուստի հիմնական աղբյուրներից կտրելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին սուրճի ապարատների սեփականատերեր բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ պետք է վերանայվի իրենցից 40000 դրամ հարկ գանձելու որոշումը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը․ խմբագրված
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է

Ձեզ գուցե հետաքրքրի