Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:15 18-01-2025

Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը

Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է․

«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։ Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։

Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ կալանքի ժամանակ վատ վերաբերմունքը, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկումը։ Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ կերպով հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր կասկածվում են որպես այս ամենի պատասխանատու:
Իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ շփման, ինչպես նաև բավականաչափ ժամանակ ու հնարավորություն՝ պաշտպանությունը նախապատրաստելու համար:

Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։

Նախապատմություն

Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը 2022 թվականին տեղափոխվել էր Լեռնային Ղարաբաղ և նույն տարի դարձել դե ֆակտո պետնախարար, ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումից հետո՝ էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում է կալանքի տակ և, ըստ տեղեկությունների, նրան առաջադրվել են բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ «ահաբեկչության ֆինանսավորում» և «անօրինական զինված խմբավորումների ստեղծում»։

Ռուբեն Վարդանյանին վերագրվող և լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակում՝ նա բողոքում է իր մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներից, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Նամակում ասվում է, որ կալանքի մեծ մասն ինքն անցկացրել է մեկուսարանում և պատժախցերում, զրկված է եղել տարրական հիգիենայի հնարավորությունից, իրեն հարկադրել են հետին թվով կեղծ փաստաթղթեր ստորագրել և ընդամենը մեկ ամիս ժամանակ են տվել՝ իր գործին և պաշտպանության ծանոթանալու համար։ Մինչդեռ գործի նյութերը հսկայածավալ են եղել և Վարդանյանին անհասկանալի լեզվով՝ ադրբեջաներենով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ