Ներքին 1 տարի առաջ - 23:59 17-01-2025

Հայաստանի Հանրապետության կարգավիճակը իջեցնում են ինքնավարության մակարդակի․ Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման․․․

Բաքվում տեղի ունեցող խայտառակ քաղաքական դատավարությունը հետևանքն է Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից Արցախի 9-ամսյա պաշարման ու էթնիկ զտման, ինչն էլ իր հերթին հետևանքն է նրա, որ Հայաստանի գործող վարչախմբի պարագլուխը պրահյան հայտարարությամբ և այլ ձևերով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Այս ամենի պատասխանատվությունը ոչ միայն Փաշինյանի, այլև նրա ողջ քաղաքական թիմի, ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորների ուսերին է։

Այս քաղաքական դատավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գոյություն չունի արտաքին քաղաքականություն, հետևաբար դուրս է գալիս, որ Հայաստանը կարիք չունի արտաքին գործերի նախարարության։ Պետությունը զավթված է փաշինյանական վարչախմբի կողմից, ինչի պատճառով պետությունը չի կարողանում աշխատել, մատը մատին չեն խփում Բաքվի բռնապետական վարչախմբի հանցագործությունների առնչությամբ իրավական գործընթացներ սկսելու, Բաքվի հանդեպ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ։

Արտգործնախարարության, դիվանագիտական համակարգի այս միտումնավոր անգործությունը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կարգավիճակը իջեցնում են ինքնավարության մակարդակի։ Սրանով վարչախումբը հայ ժողովրդի գիտակցության մեջ արմատավորում է այն թեզը, որ պետությունը զուտ ասֆալտ անելու, տոնածառ զարդարելու համար է, դրանով ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի