Ներքին 1 տարի առաջ - 18:40 17-01-2025

Հայաստանում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է՝ գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է բավականին արագ. ինկուբացիոն շրջանը կազմում է մի քանի ժամից մինչև երեք օր (սովորաբար՝ 1-2 օր):

Ախտանշանները կտրուկ աճում են՝թուլություն, գլխացավ, մկանացավ, հոդացավ, աչքերում կտրող ցավեր: Այնուհետև միանում են շնչառական ուղիների ախտահարման ախտանշանները՝ հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն:

Վարակումը տեղի է ունենում հազի, փռշտալու կամ հիվանդի հետ սերտ շփման միջոցով: Հիվանդության բռնկումները հաճախ հանդիպում են կազմակերպված կոլեկտիվներում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, աշխատավայրում:

Գրիպի ախտանշաններ են.
- ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում՝ 37.5°C-ից բարձր,
- չոր հազ կամ կոկորդի բորբոքում/ցավ,
- գլխացավ, մկանային և հոդային ցավեր,
- ընդհանուր թուլություն և անկարողություն,
- լուծ, փսխում,
- կտրող ցավեր/ցավեր աչքերի մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը