Ներքին 1 տարի առաջ - 15:23 17-01-2025

Որ գերատեսչությունների ղեկավարներն են հայտնվել ԻԱԿ-ի սև ցուցակում

«Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն» ֆեյսբուքյան էջը գրում է․

«ԻԱԿ-ը հրապարակել է 2024 թվականի ընթացքում ՏԱ իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավարների ցանկը՝
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան
Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյան
Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյան
Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Այս պաշտոնյաները 2024 թվականի ընթացքում, խախտելով մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական #իրավունքը, տրամադրել են #անհիմն կամ #թերի պատասխաններ, #անօրինական_մերժումներ կամ ընդհանրապես #անպատասխան են թողել տեղեկություն ստանալու հարցումները։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տարեկան սև ցուցակում ներկայացված պաշտոնյաների անունների հերթականությունը պաշտոնյաների ռեյտինգավորման ցուցիչ չէ:

Սև ցուցակն ամբողջությամբ հասանելի է ԻԱԿ-ի կայքում»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ