Ներքին 1 տարի առաջ - 13:50 17-01-2025

Գազանանոցից՝ ԵՊՀ, այստեղից՝ անհայտ ուղղությամբ․ ԵՊՀ մարքեթինգի ապագան վտանգված է

Oragir.News-ի տեղեկություններով, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը աշխատանքից ազատել է Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Ազնիվ Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Ազնիվ Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականին։

2023 թվականի հունվարին Ազնիվ Գրիգորյանի պաշտոնը «կիսել էին»․ մարքեթինգի մասը թողել էին Ա․Գրիգորյանին, ԵՊՀ մամուլի խոսնակի գործառույթը դրել էին Քնար Միսակյանի ուսերին։

Ազնիվ Գրիգորյանին ԵՊՀ նիկոլական ռեկտորը բերել էր համալսարան Կենդաբանական այգու աշխատակազմից։

Վերջինս մինչև Մայր բուհ տեղափոխվելը զբաղեցրել է Կենդանաբանական այգու գազանների հաշվառման բաժնի պետի պաշտոնը։

Նշանակումը զավեշտալի էր, քանի որ նա համալսարանի հետ բացարձակապես կապ չուներ, անգամ համալսարանական կրթություն չուներ։

Ասում են՝ Ազնիվ Գրիգորյանի անակնկալ նշանակման պատճառներից մեկն այն էր, որ վերջինը ջերմ հարաբերություններ ուներ Հովհաննես Հովհաննիսյանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի հետ։

Պաշտոնավարման ընթացքում Գրիգորյանը մի քանի անգամ հասցրել է հայտնվել թեժ քննարկումների կիզակետում։ Մամուլում գրվել էր, որ Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության (մարքեթինգի) աշխատակիցների մեծ մասն ազատման դիմում է գրել ու աշխատակիցներին այդ քայլին Հովհաննես Հովհաննիսյանը դրդել է ոչ թե անձամբ, այլ վարչության պետ Ազնիվ Գրիգորյանի ձեռքով։

Գրիգորյանն աչքի էր ընկնում նաև ԵՊՀ ռեկտորի մասին համացանցում տարածվող նյութերին հետևելով և դրանք պատահաբար հավանելով, ինչպես օրինակ գրառումը, որն արձանագրում էր ռեկտորի և փաստաբանի անգրագիտությունը․ գրություն էին ուղարկել, որի մեջ 100-ից ավել սխալ կար։

Ինչևէ, Ազնիվ Գրիգորյանի նշանակումից 3,5 տարի է անցել ու պարզվում է՝ 3,5 տարի անց են միայն հասկացել, որ նա ամենևին է համալսարանի կադր չէ։

Եվ այս համոզմանը գալու համար մեծ դերակատարություն է ունեցել այն հանգամանքը, որ ԵՊՀ-ի այն աշխատակիցները, որոնց հեռացրել են Ազնիվ Գրիգորյանի զեկուցագրի հիման վրա, դատական գործերը շահել են և հիմա ԵՊՀ-ն ստիպված պետք է մեծ պարապուրդ վճարի այդ մարդկանց։

Oragir.News-ի տեղեկություններով, այս պահին Ազնիվ Գրիգորյանի պարտականությունները դրել են Քնարիկ Միսակյանի վրա, որն այս պահին ժամանակավոր պաշտոնակատարն է և միաժամանակ շարունակում է իրականացնել մամուլի խոսնակի գործառույթները։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ