Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:45 16-01-2025

Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս ՀՀ իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։

Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ:

Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում:

Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը