Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:45 13-01-2025

Սա Թբիլիսիի տրանսպորտի իմ անձնական միասնական քարտն է․ «Մայրաքաղաքային» աղցանի պես փչանալ չունի

Ալբերտ Ունուսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա Թբիլիսիի տրանսպորտի իմ անձնական միասնական քարտն է։ Վերջին անգամ նախորդ տարի եմ օգտվել, մեջն էլ հիմա 20-30 լարի պտի լինի։ Հաջորդ անգամ երբ գնամ Թբիլիսի, հանգիստ կարող եմ եղած գումարով օգտվել։ Միշտ այդպես եմ անում, երբեք որևէ խնդիր չի եղել։ 4 կամ 7, կամ 10, կամ 20 օր չի վավերականության ժամկետը։ Մայրաքաղաքային աղցանի պես փչանալ չունի։

Քարտից բացի ավտոբուսում առկա են ՆԱԵՎ կոպեկ ընդունող սարքերը, այն էլ` ԵՐԿՈւ հատ. մեկը` դիմացի դռան մոտ, մյուսը` մեջտեղում։

1 ուղևորության արժեքը (բացառությամբ ֆունիկուլյորի և ճոպանուղու) 1 լարի է (≈150 դրամ): Դու արդեն ինքդ ես որոշում քարտով վճարես թե կոպեկ գցես։ Քարտը լիցքավորում ես տերմինալով, որևէ ավելորդ թղթի կտոր, որևէ ավելորդ քաշքշուկ չի պահանջվում։

Ֆիքսից բացի գործում են նաև տարատեսակ փաթեթներ` 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 0.5 տարի և 1 տարի, որոնք թույլ են տալիս նշված ժամանակահատվածում երթևեկել ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ։

Առավել շահավետները մեկ ամսվա և մեկ տարվա փաթեթներն են.
1 ամսվանը - 40 լարի` ≈6000 դրամ, այսինքն` օրական ≈200 դրամ։
1 տարվանը` 250 լարի` ≈37500 դրամ, այսինքն` օրական ≈102 դրամ։

Էս ա իմ պատկերացրացրած տրանսպորտի վճարային միասնական համակարգը, ոչ թե մեր մոտի փող քերող, նյարդ քայքայող, անիմաստ կիլոմետրով թուղթ վատնող ու տեղ-տեղ աբսուրդի հասնող թյուրիմացությունը: Թազա ակ հորինելու, կամ էլ աջ ձեռքով հետևից ձախ ականջը քորելու կարիք չկա...
Թերևս այսքանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի